Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն.
Այս տարվա հունիս և սեպտեմբեր ամիսներին Վրաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ կանցնկացնի, այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հետ հանդիպումից հետո:
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչների հանդիպումը կշարունակվի վաղը ՝ Բաթումիում:
Երեք երկրների պաշտպանության նախարարությունները միասին համագործակցում են 2014 թվականից: Ամեն տարի մի երկրում կայանում է նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ քննարկում են հետագա համագործակցությունները:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում սա Ադրբեջանի թվով 3-րդ զորավարժությունը կլինի, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի բանակում, հաջորդը Թուրքիայի բանակի հետ և այս մեկն էլ արդեն երեք երկրների հետ:
Անցած զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը շեշտը դրել էր իր տանկիստների վրա, նրանց մարտունակությունը բարձրացնելու համար: Տեսնենք այս զորավարժության ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն որ զորքերին ավելի շատ տեղ կտա: Սակայն ավելի հավանական է, որ կենտրոնանա կրկին տանկիստների վրա:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք