Մահից հետո կյանքի գոյության ապացույցներ են հայտնաբերվել
Գիտնականների միջազգաին խմբի հետազոտողները հանգել են այն եզրակացությանը, որ մարդու մահից հետո նրա գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ: Այս մասին գրում է «МедикФорум»-ը:
Իր փորձարկումների ժամանակ գիտնականները վերլուծել են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մարդու հետ սրտի կանգից հետո: Նրանք պարզել են, որ այդ դեպքում գիտակցությունը չի մահանում, այն շարունակում է ապրել մահից հետո:
Իրենց հետազոտությունների ընթացքում գիտնականները վերլուծել են մի քանի հազար մարդկանց մասին տվյալներ, ովքեր վերապրել են սրտի կանգի գործընթացը: Նրանք տարբեր տարիքի մարդիկ են եղել: Գիտնականները հավաքել են նրանց մասին տվյալները, ուշադրություն են դարձրել այն բանի վրա, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում մարդու գիտակցության հետ այդ պահին:
Փորձարկումները չորս տարվա ընթացքում են անց կացվել: 2000 մարդկանցից կեսը, ովքեր մասնակցել են դրանց, ասել են, որ գիտակցություն են ունեցել սրտի կանգից հետո, նրանք հիշողություններ են ունեցել այն շրջանի մասին, երբ փաստացիորեն նրանց մարմինն արդեն մահացած է եղել: