Գովազդային պատերազմներ. «АВТОВАЗ»-ը ծիծաղում է «Porsche»-ի վրա
Մի քանի օր առաջ թողարկվել է «Porsche»-ի «911» հայտնի մոդելը: Որպեսզի հոբելյանական թողարկումը նշի, ավտոմեքենային հարկավոր է եղել 54 տարի: Լեգենդար մոդելը գերմանական ավտոընկերության միակ մոդելն է, որը կարողացել է հասնել միլիոնավոր վաճառքի: 54 տարվա ընթացքում իրար են հաջորդել յոթ սերունդներ այն ժամանակ, երբ «LADA 4×4»-ն իր 40-ամյա պատմության ընթացքում թողարկվում է միակ մոդելի օրինակով: Այս մասին գրում է «АвтоВзгляд»-ը:
Չնայած ի տարբերություն «Porsche»-ի՝ ռուսական «Նիվա»-ն այդ ընթացքում 1 500 000 նմուշ է թողարկել: Դրա համար էլ հարկ չկա նոր սերունդ արտադրելու, եթե մեքենան առանց դրա էլ նախանձելի հայտնիություն է վայելում:
Այս փաստից էլ օգտվել են Վոլգայի ավտոգործարանի ներկայացուցիչները, ովքեր պաշտոնական էջում պրովոկացիոն բացիկ են հրապարակել, որում պատկերված են «LADA 4×4»-ը՝ «կրիա» գրությամբ, և «Porshe 911»-ը, որին անվանել են «նապաստակ»: Այս քայլով ցանկացել են ցույց տալ, որ չնայած կրիան հետ է ընկնում նապաստակից, սակայն վաճառքի արագությամբ լուրջ ցուցանիշներով առաջ է անցել նրանից: