Կառավարությունն ԱԺ նախագահին կառաջարկի արտահերթ նիստ գումարել
Այսօր՝ մայիսի 22-ին, տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Օրակարգում ընգրկված է եղել 6 հարց: Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով: Գործադիրը որոշել է նաև առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: