Ազգային ժողովի ծառայողական մեքենաների համարանիշները կփոփոխվե՞ն. News.am
News.am-ը գրում է, որ 6–րդ գումարման Ազգային ժողովում տեխնիկական հարցերի շուրջ «առճակատումները» չեն հանդարտվում։ Նախ աշխատասենյակների բաշխումն էր բողոքի ալիք բարձրացրել խորհրդարանում, հիմա էլ հերթը ծառայողական մեքենաների «գոլդ» համարանիշներին է։
Աշխատասենյակների շուրջ բարձրացված աղմուկից հետո ԱԺ ղեկավարությունը մտադիր է փոփոխել համարանիշները՝ այդպիսով կանխելով «գոլդ»–ի շուրջ սպասվող իրարանցումը։ Օրինակ, նախկինում համարանիշների վրա զետեղված ՕՕ տարբերանշանը փոխարինել այլ տառերով։ Կրկնվող կլինեն տառերը, թե տարբեր, դեռ քննարկվում է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ հարցով դիմելու են ճանապարհային ոստիկանություն։
Մանրամասները՝ այստեղ: