Արտակարգ դեպք Երևանում. հայտնի է դպրոցի բակում 30 ծառեր հատողի ինքնությունը. Shamshyan.com
«Shamahyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Երևան քաղաքի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում ապօրինի եղանակով 30 ծառերի սպանդի հեղինակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծառահատումը այս տարվա փետրվար և մարտ ամիսներին կատարել է Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, նշված դպրոցի տնտեսվար, 62-ամյա Վարդգես Հարությունյանը։
Վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել։