Արջի քոթոթը օգնում է տիրոջը աճեցնել կարտոֆիլ (տեսանյութ)
Սոցիալական ցանցերում զվարճալի տեսանյութ է տարածվել, որտեղ արջի քոթոթը օգնում է տիրոջը կարտոֆիլ աճեցնել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը աշխատում իր փոքրիկ այգում, և նրան օգնում է փոքրիկ «օգնականը» Սյոման՝ հողը փորելով: Օգտատերերը կատակով նշում են, որ դա արտառոց է իրենց երկրի համար: