Էրդողանը երեք տարվա ընդմիջումից հետո Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ է ընտրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք տարվա ընդմիջումից հետո , կրկին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ է ընտրվել:
Բանը նրանում է, որ ըստ Թուրքիայի նախկին սահմանադրության երկրի ղեկավարը իրավունք չուներ կուսակցական լիներ, առավել ևս ղեկվարեր քաղաքական կառույց:
Իսկ , ահա ապրիլի 16-ին ընդունված սահմանադրությամբ, երկրի ղեկավարը կարող է լինել թե՛ կուսակցության անդամ, թե՛ ղեկավարել այն: Մայիսի 3-ին Էրդողանն արդեն պաշտոնապես ԱԶԿ-ի անդամ է դառնում:
Երեկ՝ մայիսի 21-ին, կուսակցության արտահերթ համագումարին Էրդողանը առաջդրվում է միակ թեկնածուն կուսակցության նախագահի պաշտոնին և ընտրվում կուսակցապետ՝ փոխարնելով երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: