Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքով հարուցված քրգործը կասեցվել է. News.am
«News.am»-ը գրում է. «Ծառուկյան» խմբացկության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդու ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Նաեւ քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք եւ փամփուշտներ իրացնելը:
Նախաքննությունը շարունակվում է, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել:
Մանրամասները` այստեղ.