Ավելի «ցանկալի» Կոտայք զբոսաշրջիկների համար
Զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է: Վերջին տարիներին զբոսաշրջային կենտրոնների թիվը Հայաստանում ստաբիլ աճում է:
Պետությունը իր հերթին փորձում է առավելագույնս ներդրում ունենալ այս գործընթացում:
Սպասվում է, որ Կոտայքի մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու Գեղարդի վանքը զբոսաշրջիկների համար ավելի հասանելի կդառնան:
Ենթակառուցվածքների բարելավման արդյունքում նախատեսվում է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը վերը նշված վայրեր: Ակնկալվում է «Քարերի Սինֆոնիա»-ի տարածքում լուսավորություն անցկացնել, ինչպես նաև բարեկարգել Ողջաբերդի ճանապարհահատվածը:
Տնտեսական անցուդարձ. Ֆեյսբուք: