«Ավրորա»-ի 2016թ. դափնեկիրն Արցախում է
«Ավրորայի» 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ժամանել է Արցախ:
«Ազատ Արցախը ողջունեց «Ավրորա»-ի 2016թ. դափնեկրին՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ շուրջ 30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին, ով վաղն առավոտից հանդիպումներ կունենա Արցախի տարբեր համայքների ներկայացուցիչների հետ:
Մեգին հանրությանը կպատմի իր անցած ուղու, երախտագիտության կարևորության ու սիրո հաղթանակի մասին՝ մարդասիրության ալիքը տարածելով ողջ Արցախում»,- հաղորդվում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան հաղորդագրությունում: