8 աշխատող «Apple I»-ներից մեկը վաճառվել է 123 000 դոլարով
Քյոլնում տեղի ունեցած «Breker» աճուրդում վաճառվել է «Apple I» առաջին անձնկան համակարգիչներից մեկը: Գնորդը դրա համար վճարել է 123 000 դոլար: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Վաճառված համակարգիչը ստեղծվել է «Apple»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից անձնական օգտագործման համար: Առաջին անգամ նա պատրաստի մոդելը ցույց էր տվել «Ինքնաշեն համակարգիչների ակումբում» 1976 թվականին: Ներկայացմանը մասնակցել էր նաև Սթիվ Ջոբսը: 1976 թվականի հուլիսից մինչև 1977 թվականը թողարկվել էր համակարգչի շուրջ 200 նմուշ, որոնք վաճատվել էին 666.66 դոլարով: Այս պահին պահպանվել են այդ մոդելի աշխատող ընդամենը 8 մոդելներ:
Ավելի վաղ համակարգիչն արդեն աճուրդի էին հանել: 2010 թվականին «Christie’s»-ը վաճառել էր համակարգիչներից մեկը 224 000 դոլարով: 2014-ին նմուշներից մեկը վաճառվել էր 905 000 դոլարով: Այն ձեռք էր բերել Հենրի Ֆորդի թանգարանը: