Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է
Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է, վիրահատությունը կատարվել է Հայաստանում։ Իր առողջական վիճակի մասին նախկին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար, ձեր բոլորի աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա:
Վիրահատությունը բարեհաջող է անցել և մեր հմուտ բժիշկների շնորհիվ արդեն վերականգնվում եմ՝ փորձելով վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: Բոլորիս առողջություն»,- գրել է Արմեն Մուրադյանը: