Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. մանրամասներ
Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործել փորձող տղամարդն ազգությամբ եզդի է, մոտավորպես 30-35 տարեկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն կատարող տղամարդու անունը Հրաչ է, ով ինչ-որ խնդիրներ ունի ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողների հետ ու հիմա նման եղանակով փորձում է իր խնդիրները կարգավորել: