Խրամատներում զորավարժություն կամ ադրբեջանական հեքիաթ
Մայիսի 19-ին հայկական բանակը տարածեց տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, որ ադրբեջանական բանակը գնդակոծում է սեփական դիրքերը: Խրամատներից խուճապահար փախչում էին սեփական բանակի զինվորները, ովքեր ենթարկվում էին իրենց բանակի հրետանու գնդակոծություններին:
Հենց նույն օրը ՝ ժամեր անց, Ադրբեջանի ԶՈւ-ն հերքեց այդ լուրը: Սակայն հերքումը գերազանցել է նախկինում եղած բոլոր տեսակի հերքում-ցնդաբանություններին: Փաստորեն պայթյունները եղել են, ոչ թե գնդակոծության արդյունք, այլ դիրքերում նռնակներ են պայթեցրել: Բայց ամենահետաքրքիրը այն է, որ նռնակների պայթյունը հայտարարվում է, որպես զորավարժություն: Այսինքն ադրբեջանական բանակը հերիք չի առաջնագծում զորավարժություն է կազմակերպում, մի հատ էլ իրենց խրամատների մեջ, իրենց զինվորների վրա նռնակներ է պայթեցնում:
Ադրբեջանական բանակի հայտարարություններ տարածող անձը երևի մոռացել է, որ Ադրբեջանի զորավարժությունները մի քանի օր առաջ վերջացել են: Ավելին ասեմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զորավարժությունը ևս վերջացել է: Թե ինչ նոր տեսակի զորավարժության մասին են խոսում ազերիները մնում է միայն ենթադրել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: