ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ մայիսի 21-ին, նիստ է գումարել և ամփոփել մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և կազմել արձանագրություն։
Ըստ այդմ, բոլոր 474 տեղամասերի տվյալների արդյունքների համաձայն, արդյունքներն այսպիսին են.
Հայաստանի հանրապետական կուսակցություն- 71,25 տոկոս կամ 240034 քվե
«Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս կամ 70730 քվե
«Երկիր ծիրանի կուսակցություն- 7,75 տոկոս կամ 26107 քվե
Անճշտությունների թիվը կազմել է 49:
ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.146 մարդ կամ ընտրողների 40,99%-ը: Արձանագրության տակ ստորագրել են Հանձնաժողովի բոլոր անդամները:
Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն էին համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։
Այսպիսով, ՀՀԿ-ն Երևանի ավագանիում կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ կդառնա Երևանի քաղաքապետ։