Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 52-ամյա վարորդը «Mercedes»-ով մոտ 60մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 22:50-ի սահմաններում Սպանդարյան գյուղի բնակիչ, 52-ամյա Սիազնիկ Ղուկասյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած «Mercedes» մակնիշի 35 ՕV 207 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Մանրամասները` այստեղ.