Երևանում 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Այսօր՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Վլադիմիր Մանվելյանը Իսակով և Բաբաջանյան փողոցների հատման վայրում՝ Բաբաջանյան 120 հասցեի դիմաց, իր վարած «Mercedes G500» մակնիշի 88 DD 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 35-45 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը:
Մանրամասները` այստեղ.