Ճապոնիայում 6 մարդ է վիրավորվել այգում անցորդների վրա գործած հարձակման հետևանքով
Անհայտ տղամարդը Ճապոնիայի Մատսուդո քաղաքում դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով «Kyodo» լրատվական գործակալությանը:
Հարձակման հետևանքով 6 մարդ վիրավորվել է, նրանցից 2-ը ստացել են լուրջ վնասվածքներ:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Նմանատիպ աղմկահարույց դեպքերը Ճապոնիայում կոչվում են «կոնկրետ տեսակի հանցագործություններ»:
Նմանատիպ հանցագործության ամենաաղմկահարույց դեպքը Ճապոնիայում եղել է 2008թ-ի հունիսին Տոկիոյում, երբ հանցագործի գործողություններից 7 մարդ զոհվել էր, ավելի քան 10 մարդ էլ վիրավորվել: