Մեքսիկացիները ռուս բլոգերին դաժան ծեծի են ենթարկել
Մեքսիկայի Կանկուն քաղաքի ոստիկանները Ալեկսեյ Մակեևին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո երբ զայրացած ամբոխը հարձակվել է նրա վրա: Այս մասին գրում է «BBC»-ին:
Առողջարանային այդ քաղաքում մարդիկ սիրում են զբոսնել, իսկ Մակեևան փողոցներում շրջելով տեսանյութեր է նկարել, որտեղ վրիավորանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել նրանց հասցեին:
Ըստ իրավապահների, նա հասարակական վայրերում վիրավորանքներ է հնչեցրել անգլերերն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով:
Հաղորդվում է, որ նրան արհեստական կոմայի մեջ են պահում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: