Քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նոր համանախագահ ունի
Քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունն ունի նոր համանախագահ ի դեմս Սերփիկ Քեմալբայի, ով կփոխարինի 2017 թ. փետրվարից պատգամավորկան մանդատից զրկված և ձերբակալված Ֆիգեն Յուքսեդաղին: Ֆիգեն Յուքսեդաղը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման : Ըստ HDP-ի ներքին կանոնակարգի, եթե համանախագահներից մեկը ի վիճակի չէ իրականացնել իր պարտականությունները , ապա 45 օրվա ընթացքում նշանակվում է կուսակցության արտահերթ համագումար, որտեղ ընտրում են նոր համանախագահ:
Սերփիկ Քեմալբայի համանախագահ ընտրվելու կապակցությամբ Սելաթթին Դեմիրթաշը, ով նույնպես HDP-ի համնախագհան է, ուղերձ է հղել համագումարի մասնակիցներին և նորընտիր համանախագահին, որն ընթերցվել է համագումարի ժամանակ: Նրա ուղերձում ասվում է, որ պետք է մշակվի նոր քաղաքական ուղիներ, որով պետք է գնա HDP-ն:
Նորընտիր համանախագահը ծնունդով Արդահանից է , նա մշտապես աչքի է ընկել ընդվզման ցույցեր կազմակերպելով, հատկապես հայտնի արհմիությունների բողոքի ցույցերի համակարգողն է եղել, Կանանց համերաշխության ասոցիացիայի հիմնադիրն է :
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: