Չինաստանում վիրահատության ժամանակ բժիշկները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
Համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հիվանդանոցում չինացի բժիշկները վեճի բռնվում և ծեծկռտուք սարքում հենց վիրահատության ընթացքում: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ միջադեպը պատահել է Հենան նահանգի Լանկաո կենտրոնական հոսպիտալում: Իսկ ծեծկռտուքի մասնակիցներն էլ որոշ ժամանակ առաջ սիրային կապ են ունեցել: Երբ բժիշկն ասել է, որ բուժքույրը սխալ է անում, վերջինս չի համաձայնել, ինչն էլ վեճի առիթ է դարձել: