Բակո Սահակյանը Կարեն Դանիելյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: