Արամ Արարատյանը` վարչապետի մամուլի նոր քարտուղար
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։
Վարչապետը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Արարատյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի նոր քարտուղար: