«Ելք»-ը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներից մեկին
Այսօր` մայիսի 20-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը խոսելով այն մասին թե ինչպես են քվեարկելու, հայտարարեց, որ իրենք այդտեղ չեն եկել ուղղակի` ինքնանպատակ, կողմ կամ դեմ քվեարկելու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներին:
«Մեր դիրքորոշումը ՀՀԿ-ի թեկնածուների հանդեպ չի փոխվել: Մենք շարունակելու ենք դեմ քվեարկել, սակայն նաև ուզում ենք ընդգծել, որ մասնավորապես կողմ կքվեարկենք ՀՀԿ-ի առաջադրած ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին, դրանով ուղերց հղելով, որ այստեղ եկել ենք օրենսդրական գործունեության բավականին լուրջ միտվածությամբ:
Նա նաև շեշտեց, որ իրենց դիրքորոշումը «Ծառուկյան» դաշինքի առումով մնացել է նույնը:
«Անկեղծ ասած երեկվա քվեարկությունը այս առումով ևս մեզ մտահոգեց, որովհետև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են ազգային ժողովում 9 հանձնաժողովի փոխարեն 10 հանձնաժողով ունենալու մասին մեր նախագիծը, սակայն, նրանց մի մասը կողմ քվեարկեց ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին, ինչի արդյունքում էլ նրանց առաջարկը անցավ: