Ինչու է լավ տղերքի դուխը ընդամենը քֆուր տալուն հերիքում
Կա կարծիք, որ օրենքի գերակայությունը ապահովում է պատժի անխուսափելիությունը, ընդ որում, այս կարծրատիպը սատարում են մեր հասարակության նույնիսկ ամենա լիբերալ շերտերը, չհասկանալով, որ դա՝ սովետից մնացած և իր անարդյունավետությունը ապացուցած տեսություն է: Անշուշտ կա շերտ, որին պատժի անխուսափելիությունն է օրինազանցությունից ետ պահում, կա նաև շերտ, որին դա էլ ետ չի պահում: Կա ևս մի շերտ, որն ընկալելով հանրային շահի իր բաժնեմասը, գիտակցաբար որոշում է հետևել սահմանված կանոններին: Բոլոր հասարակություններում կան վերոհիշյալ երեք շերտերը, սակայն յուրաքանչուր հասարակություն առանձնանում է այդ շերտերի բաժնեմասերի համամասնությամբ:
Հայտնի է, որ Հայաստանում թմրանյութի շրջանառության վերահսկողությունը բավականին բարվոք վիճակում է նույնիսկ համաշխարհային մակարդակով: Շատերին թվում է, որ սա իրավապահների հմուտ աշխատանքի արդյունք է, սակայն նույն իրավապահներն այս համոզմունքը հերքում են: Իրականում մանր և միջին չափի շրջանառությունը լիարժեք վերահսկվում է, որովհետև նարկոմանին «բռնել տալը» թեմա չէ: Ցանկացած շենքում կգտնվի գոնե մեկ մարդ, ով հարևանի ուռած տղուն բռնել կտա: Հարբեցող, տնեցիքին ծեծող, գողականին, կաշառակերին բռնել չեն տալիս, իսկ մի երկու անգամ ուռածին տեղում հանձնում են:
Հանկարծ չմտածեք, որ սա հետևանք է հայերի անհանդուրժողականության ի թմրանյութ: Ո՛չ, սա, ինչպես նաև ցանկացած այլ հանրային հնչեղություն ունեցող թեմա, ուղղակիորեն կապված է երեխաների հանդեպ հայերի գերպաշտպանողական խասյաթի: Այն փաստը, որ քուչի ուռչին մի «պայծառ» օր կարա երեխեքից մեկին տա փորձելու, միջին հային ստիպում է խնդրո առակային տեղում սարքել իզգոյ ու մեկուսացնել հասարակությունից: Խմելը, կռիվ անելը, գողանալը թեմա չի, երեխան դա կարա տենա, բայց պլանքյաշ չպիտի տենա:
Երբ որ գերմանացին իր բանակի դիզվառելիքը չի գողանում, դա առաջին հերթին, ոչ թե պատժի վախից է, այլ՝ շնորքից: Գերմանացու համար բանակից վառելիք գողանալը նույն բարոյական բեռն է հանդիսպանում, ինչը հայի համար իր երեխուն պլանից հեռու չպահելը:
Ես շատ դժվար եմ հասկանում իմ համա«քաղաքացիներին», որոնք բողոքում են ոստիկանությունից, Սերժից, ՀՀԿ-ից: Բայց դե դա ես եմ, ես շատ բան չեմ հասկանում: Օրինակ չեմ կարում հասկանամ, ոնց կարա բենզալցակայանի բենզին լցնողը հանգիստ նայի, որ իր լցակայան ՊՆ համարներով ցիստերն է գալիս ու պարունակությունը դատարկում: Լավ ասենք էդ խեղճ մարդը շատ դժբախտ է: Իր կյանքը հնարավոր է շատ դաժան է եղել:
Միգուցե փոքր ժամանակ իր մայրը իր աչքի առջև դրամի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել տարբեր մարդկանց: Միգուցե այդ հողի վրա նա կորցրել է բարոյական բևեռները, չի կարողանում կյանքում կողմնորոշվել, բայց ախր էդ բենզալցակայանում բենզին լցնողից բացի կա պահակ, հավաքարար, հաշվապահ ու վերջ ի վերջո սեփականատեր: Վերոհիշյալ անձանցից բացի կա նաև ցիստերնի վարորդը, իր պահեստապետը, պահեստապետի հրամանատարը, շարքային զինվորները, որոնք ձև չի տեսած չլինեն:
Լավ ասենք թե «գրվող» չեն, ասենք թե «լավ տղա» են, թող ոստիկանություն դիմում չտան, թող բռնեն վառեն էդ ցիստերնը, կամ գոնե անիվը ծակեն: Թող մի վնաս տան էն մարդուն, որ իրենց «հերոս, զինվոր ախպերների» հաշվին բիզնես է անում: Ինչու է լավ տղերքի դուխը ընդամենը քֆուր տալուն հերիքում, այն էլ մեջքի հետևից քֆուր տալուն: Պարզ է չէ՞, որ թմրանյութը շատ ավելի անվտանգ է, քան հակառակորդի զարկը քո՝ դիզվառելիք չունեցող տանկում նստած երեխու ուղղությամբ:
Հասկացանք՝ էդ մի բենզին լցնողի մայրը սխալներ է գործել: Բա մնացածի մայրե՞րը: Հայաստանում պայթի տրաքի մի 5,000 մարմնավճառ կարա լինի: Նրանք ֆիզիկապես այսքան զավակ չէին կարող ունենալ: Ո՞նց կարա գեյերի դրոշ բարձրացնող Եվրոպան ավելի բարոյական լինի, քան մեր արժանապատիվ հայորդիները:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: