Ինչպես կլուծվի Էջմիածին-Երևան ճանապարհը փակած գյուղացիների խնդիրը
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Էջմիածին-Երևան ճանապարհին: Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի վաղ առավոտից փակել էին ավտոճանապարհը՝ հանդիպում պահանջելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Գյուղացիների բողոքի պատճառը գյուղմթերքի գների էժանացումն է: Գյուղացիները պնդում էին, որ չեն լքելու ճանապարհը, քանի դեռ խնդրին լուծում չի տրվել:
Մինչև ընտրությունները գյուղացիներին խոստացել էին, որ գյուղմթերքի մթերման գները նորմալ են լինելու: Սակայն այժմ գներն էականորեն ընկել են, և գյուղացիները հայտնվել են անելանելի իրավիճակում:
News.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի մի քանի համայնքի բնակիչներն արդեն բացել են ճանապարհը, իսկ փոխմարզպետներ Գագիկ Գաբրիելյանն ու Մովսես Քարդաշյանը խոստացել են խնդիրը ներկայացնել մարզպետարան, այնուհետև՝ վարչապետին: