Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը մահացել է ավտովթարի հետևանքով
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Դևվիդ Սանչեսը մահացել է ավտովթարի հետևանքով: Մեքենայում եղել է նաև իր եղբայր Ջոնաթանը: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Վթարը տեղի է ունեցել Մեքսիկայի արվարձաններից մեկում: Մեքենան բախվել է բեռնատարին: Մանրամասները ճշտվում են:
Բռնցքամարտիկի վերջին մարտը եղել է 2017 թվականի մարտին, որն ավարտվել է Սանչեսի հաղթանակով: 25-ամյա Սանչեսը պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 37 մարտ, որոնցից 31-ն ավարտվել են իր հաղթանակով, 4-ը՝ պարտությամբ, իսկ երկուսը՝ ոչ ոքի: