Քաղցկեղի երիտասարդացումը կապված է նաև բնապահպանական լրջագույն խնդիրների հետ. Նաիրա Զուրաբյան
Այսօր` մայիսի 20-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ Նաիրա Զուրաբյանը Վարդևան Գրիգորյանին առաջարկեց բնապահպանական ոլորտին առնչվող հարցերի քննարկման ժամանակ ներգրավվել նաև քաղաքացիական հասարակությանը:
«Այսօր բանապահպանական խնդիրները ուղղակի առաջնային են մեր երկրում, ես կուզեի Թեղուտի, Թռչկանի խնդիրների և ընդհանրապես հանքերի օգտագործմանը հետևել, որոնք ուղղակի բնապահպանական կատաստրոֆա են առաջացնում»,- ասաց Զուրաբյանը և հավելեց, որ դրանք պահեն իրենց հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքերով քաղցկեղի նորագոյացությունների երիտասարդացումը, որտեղ Հայաստանը առաջնակարգ դիրքեր է գրավում աշխարհում, էականորեն կապված է նաև բնապահպանական լրջագույն խնդիրներով:
«Մեր քաղաքացիական հասարակությունը պատրաստ է ակտիվորեն համագործակցել հանձնաժողովի հետ այդ խնդիրներում օրենքի տառը պաշտպանելու և բնապահպանան նորմերը պահպանելու համար»,- իր խոսքը եզրափակեց Նաիրա Զուրաբյանը: