+ 90.000 քմ միջպետական ճանապարհների ռեստավրացիա 2017-ին
Միջպետական նշանակության ավտոճանապարհները պետության ուշադրության կենտրոնում են: Ապրիլին մեկնարկած այդ ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին:
Մնացել է միայն Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածը, որի աշխատանքները դեռևս չեն ավարտվել անբարենպաստ եղանակի պատճառով:
Ընդհանուր առմամբ այս տարի միջպետական նշանակության ավտոճանապարհների վրա իրականացվել է 200 հազար քմ փոսային նորոգում։ Հատկանշական է, որ նախորդ տարի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք: