Բացահայտվել է Երկիր մոլորակում կյանքի առաջացման գաղտնիքը
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները բացահայտել են Երկիր մոլորակի վրա կյանքի առաջացման գաղտնիքը՝ վերականգնելով ՌՆԹ-ի երեք մոլեկուլներից մեկի առաջացման սխեման, որն ընկած է բոլոր կենդանի օրգանիզմների բջիջների հիմքում: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով Phys.org-ին:
ՌՆԹ-ի հիմքում ռիբոնուկլեոտիդներն են, որոնք առաջանում են շաքարի, ֆոսֆորային թթվի և այլ միացությունների կազմալուծման արդյունքում: Նախկինում գիտնականները կարծում էին, թե պուրինները և պիրիմիդիները (պոլիմերների կազմությունն է), ձևավորման տարբեր պայմաններ ունեն, դրա համար էլ միաժամանակ չեն առաջանում: Նոր հետազոտությունը հերքել է սինթեզի մասին այս հիպոթեզը:
Նոր գյուտի շնորհիվ գիտնականները հասկացել են, որ իրենց հայացքները սպիտաkուցների ձևերի առաջացման մասին Երկիր մոլորակում սխալ է եղել: