Պատմության մեջ այս օրը. մայիսի 20
Դեպքեր և իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել պատմոթւյան մեջ այս օրը.
1498 թ. – Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան:
1562 թ. – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:
1799 թ. – ծնվել է Օնորե դը Բալզակը, ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1850 թ.):
1882 թ. – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»:
1908 թ. – ծնվել է Ջեյմս Ստյուարտը, ամերիկացի դերասան, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 3-րդ տեղում է (մահ. 1997 թ.):
1902 թ. – Կուբան հայտարարվեց հանրապետություն, Իսպանիայից անկախացել էր 1868 թ.:
1946 թ. – ծնվել է Շերը, ամերիկահայ հայտնի երգչուհի:
1950 թ. – ծնվել է Զինաիդա Սիմոնյանը, հայ անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն (մահ. 2012 թ.):
1989 թ. – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային, քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում: