Սա հետևանք է ԱՄՆ-ում Թուրքիայի ունեցած լկտի պահվածքի. Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Տեխաս նահանգից
Այսօր` մայիսի 20-ին, ԱԺ նիստի ժամանակ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ Տեխասն արդեն ԱՄՆ 46-րդ նահանգն է, որը ճանաչում է ցեղասպանություն:
Շարմազանովը նաև կարծիք հայտնեց, որ դա պատասխանն է և՛ ժխտողական քաղաքականության, և՛ Վաշինգտոնում վերջին օրերին Թուրքիայի լկտի պահվածքի: