«Google»-ի սմարթֆոններն արհեստական ինտելեկտ կունենան
Այս պահին արհեստական ինտելեկտը կարող է աշխատել հայտնի «ամպերի» ծառայությունների ծրագրերի հետ, սակայն բազմաթիվ ՏՏ-ընկերություններ, որոնց թվում է «Google»-ը, մշակում են պայմաններ, որոնց դեպքում այն կարող է աշխատել սովորական սմարթֆոնի վրա: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «The Verge»-ին:
«Google» ընկերությունն անոնսով ներկայացրել է իր նոր մշակումներն արհեստական ինտելեկտի ոլորտում: Նորույթը, որը ստացել է «TensorFlowLite» անունը, ամբողջովին օպտիմալացվել է ժամանակակից սարքավորումներին համապատասխան: Առաջին անգամ նոր տեխնոլոգիայի մասին հայտնի էր դարձել երկու տարի առաջ, սակայն այն արագ շրջանառության մեջ դրեցին ծրագրավորողները, որոնք օգտագործում էին «AI»-գործիքներ:
Պարզվել է, որ ինքնուս մեքենաները մեծ վստահություն են վայելում և հարմար են, քանի որ կարող են առաջադրանքներ կատարել հեռահար կերպով և առանց համացանցին միանալու: Օգտատերերը մոտ ժամանակներս կարող են փորձել մեծ պոտենցիալով նոր «խելացի» հավելվածները: