Մեկնարկել է հոբելյանական «Նիվա»-ների վաճառքը (լուսանկարներ)
Ռուսները թողարկել են հին «Նիվա»-ի հատուկ տարբերակը, որը նվիրված է ռուսական ավտոմեքենայի 40-ամյակին: Այս մասին գրում է Auto.vesti.ru-ն:
«АвтоВАЗ»- ը հայտնել է հոբելյանական «Lada 4x4»-ի վաճառքի մեկնարկի մասին: Առաջին մեքենաներն արդեն հասել են պաշտոնական գործակալներին:
Հատուկ տարբերակը, պարզվում է, էժան չէ: Երեք դուռ ունեցող տարբերակի համար առաջարկվում է 558 900 ռուբլի, իսկ 5 դուռ ունեցող տարբերակն արժե 603 900 ռուբլի: Համեմատության համար նշենք, որ սովորական «հին Նիվան» այժմ վաճառվում է 475 900 ռուբլով՝ զեղչերը չհաշված: Այնուամենայնիվ, հավանաբար կգտնվեն «40th Anniversary»-ն գնահատող ավտոսիրահարներ. չէ՞ որ այն թողարկվել է սահմանափակ թվով: Մոդելից կա 1977 նմուշ: Այս թիվը համապատասխանում է «Նիվա»-ի արտադրման տարեթվին:
«Lada 4x4»-ը կունենա մարմնագույն, կարմիր, սպիտակ, մոխրագույն, դարչնագույն և կամուֆլյաժի տարբերակները: