Երևան, 25.Հունիս.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Նոր մանրամասներ Թբիլիսիի ճանապարհին տեղի ունե... Փոկը բարձրացել է ընթացքի մեջ գտնվող մոտորանավ... ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել Լեզվակ... Թբիլիսիի ճանապարհին Մոսկվա-Երևան ավտոբուսը բա... Պակիստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասե... Մենք այժմ չլինելով խորհրդարանում, պարտավոր են... Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 11-... Փարիզի արվարձանից տարհանվել է ավելի քան 100 մ... Ավտովթարից տուժած զինվորները շարունակում են բ... Պատմության մեջ այս օրը. հունիսի 25 Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում աղոթքի ժամա... Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հարազ... Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանո... 26-ամյա ուսուցչուհին վրեժ է լուծել նախկին ընկ... Բախվել են անասնաբույժի 06-ն ու «Վարորդ-ոստիկա... Մանկապարտեզում պայթյուն է հնչել, որին հաջորդե... Գերմանիայում նոր թղթադրամներ են թողարկել, որը... Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը՝ հայաստանյ... Կալիֆորնիայում ընտրել են ամենատգեղ շանը (լուս... Ավտովթար` Երևան-Մեղրի ճանապարհին. կա 4 վիրավո... Ադրբեջանի հայտարարություները հակասում են երկր... 2017 թվականի ամռան թոփ 5 ավտոմեքենաները (լուս... Ամուսնությունից հետո սեռական կյանքի 9 առանձնա... Իսրայելի բանակի գեղեցկուհիները (լուսանկարներ) Մերկ ճշմարտություն՝ Մելանյա Թրամփի մասին (տես...

Դատարանը մասնակի մերժել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի հայցը

Երեւանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի մերժել է 4 տարի առաջ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի քաղաքացիական հայցը:

Մհեր Պետրոսյանը, որն արդեն 4 տարի բուժում է ստանում եւ արտասահմանում նրա բուժումը կազմակերպվում է Կառավարության տրամադրած 26 մլն դրամով, քաղաքացիական հայց էր ներկայացրել իր վրա կրակած Տիգրան Բալասանյանի դեմ:

Շուրջ 3 տարի տևած դատական քաշքշուկներից հետո դատարանը որոշում է կայացրել Տիգրան Բալասանյանից բռնագանձել 510 հազար դրամ, որից 110 հազարը որպես առողջությանը պատճառված վնասի արդյունքում կորցրած աշխատավարձ, մինչև Մհեր Պետրոսյանի աշխատունակության վերականգնումը, 200 հազար դրամը՝ որպես Մհեր Պետրոսյանի առողջական վիճակի բարելավման համար կատարված մասնակի ծախս, ևս 200 հազար դրամ՝ որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված դատական ծախս: Պետրոսյանները Բալասանյաններից պահանջում էին նաև 3 մլն 715 հազար դրամ, հայցը, սակայն ամբողջությամբ մերժվել է:

Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր 2013թ. հունվարի 14-ին ծառայակցի արձակած կրակոցից: ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում շարքային Տիգրան Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել էր. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետև կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն ավելի քան 4 տարի պայքարում է ապրելու համար:

դիտվել է 476 անգամ
loading...
Նոր մանրամասներ Թբիլիսիի ճանապարհին տեղի ունե... Փոկը բարձրացել է ընթացքի մեջ գտնվող մոտորանավ... ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել Լեզվակ... Թբիլիսիի ճանապարհին Մոսկվա-Երևան ավտոբուսը բա... Պակիստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասե... Մենք այժմ չլինելով խորհրդարանում, պարտավոր են... Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 11-... Փարիզի արվարձանից տարհանվել է ավելի քան 100 մ... Ավտովթարից տուժած զինվորները շարունակում են բ... Պատմության մեջ այս օրը. հունիսի 25 Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում աղոթքի ժամա... Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հարազ... Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանո... 26-ամյա ուսուցչուհին վրեժ է լուծել նախկին ընկ... Բախվել են անասնաբույժի 06-ն ու «Վարորդ-ոստիկա... Մանկապարտեզում պայթյուն է հնչել, որին հաջորդե... Գերմանիայում նոր թղթադրամներ են թողարկել, որը... Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը՝ հայաստանյ... Կալիֆորնիայում ընտրել են ամենատգեղ շանը (լուս... Ավտովթար` Երևան-Մեղրի ճանապարհին. կա 4 վիրավո... Ադրբեջանի հայտարարություները հակասում են երկր... 2017 թվականի ամռան թոփ 5 ավտոմեքենաները (լուս... Ամուսնությունից հետո սեռական կյանքի 9 առանձնա... Իսրայելի բանակի գեղեցկուհիները (լուսանկարներ) Մերկ ճշմարտություն՝ Մելանյա Թրամփի մասին (տես...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan