Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնազորը Էրդողանի հրահանգով ծեծեց այդ երկրի տասնյակ քաղաքացիների
Երբ ապրիլի 7-ին ամերիկյան ԶՈՒ-երը հրթիռակոծեցին Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված կառավարական ուժերին պատկանող ալ-Շայրաթ ռազմաբազան, Ռուսաստանին հակակրող միջազգային հարցերով բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ այդ ռազմագործողությունը որակեցին նաև՝ որպես «ապտակ Ռուսաստանին»:
Հիմա, երբ ընդամենն օրեր առաջ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնազորը հենց Էրդողանի հրահանգով ծեծեց այդ երկրի քաղաքացի հանդիսացող տասնյակ խաղաղ ցուցարարների՝ կոպտորեն ոտնահարելով աշխարհի թիվ1 գերտերության սահմանադրությունը, օրենքներն ու արժեհամակարգը, հանուն արդարության և անկողմնակալության՝ նույն փորձագետներից քանի՞սն են այդ բռնությունները գնահատել գուցե պատկերավոր, բայց բավական բնութագրական՝ որպես «ԱՄՆ-ին ծեծելու իրողություն»:
Օբյեկտիվությունը կարևորագույն հատկանիշ է ոչ միայն վերլուծական գործունեության ոլորտում, այլ անգամ զգացմունքների դրսևորման հարցում:
Արմեն Պետրոյան. Ֆեյսբուք: