ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ստատուս-քվոն անկայուն է:
Զեկույցում մասնավորապես ասվում է.
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկություններին», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ 2016 թվականին ԵՄ-ն շարունակել է սատարել Ուկրաիանյի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունների հետ կապված երկխոսություններին` խաղաղ և կայուն լուծումներ ձեռք բերելու նպատակով:
Ընդգծվում է, որ 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն նկատելի եղավ: «ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը և մասնակցել ԵԱՀԿ Մկինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին: Տարածաշրջան ԵՄ հատուկ հանձնակատարի հաճախակի այցերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և ցույց տալիս այդ ծանր հակամարտության խաղաղ լուծման ԵՄ-ի շահագրգռվածությունը»: