Մշտական հանձնաժողովներն այսուհետ կլինեն 9-ը
Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀԿ-ի առաջարկը, ըստ որի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կդառնա 9-ը:
ՀՀԿ-ի առաջարկին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 9 և ձեռնպահ 4:
«Ելք» խմբակցության առաջարկին, որի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվը պետք է լինի 10-ը, կողմ քվեարկեց 30 պատգամավոր: Նշենք, որ այս քվեարկությանը ՀՀԿ-ականները չմասնակցեցին:
«Պետք է հասկանալ՝ ով է քվեարկել, ով ում փոխարեն է քվեարկել»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արա Բաբլոյանը, սակայն, չհամաձայնվեց՝ առաջին քվեարկությունից հետո ժամանակ կար վերանայելու այն: