Սև սգի մեջ եմ, չես տեսնու՞մ, բալես. Նաղդալյանը` լրագրողին
Այսօր` մայիսի 19-ին, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ լրագրողների` ինչպե՞ս է իրեն զգում Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զիջելուց հետո հարցին ի պատասխան՝ նշեց. «Սև սգի մեջ եմ, չես տեսնու՞մ, բալես»:
Հարցին՝ առաջիկայում ի՞նչ պաշտոնում կնշանակվի, Նաղդալյանը խուսափեց պատասխանելուց. «Ինչ էլ որ զբաղեցնեմ՝ կիմանաք»: