Սամվել Ալեքսանյանին Շմայսի աշխատասենյակը «Ժերեբյովկայով» է բաժին հասել
Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանելով լրագրողների այն հարցին թե ինչպե՞ս ստացվեց, որ Առաքել Մովսիսյանի (Շմայսի) աշխատասենյակը իրեն բաժին հասավ, նա ասաց «Ժերեբյովկա ենք արել»:
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն էլ չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչու չցանկացավ ղեկավարել Ազգային ժողովը: