Ջոննի Դեպպը պատրաստ է մարմնավորել Թրամփին
Ամերիկացի դերասան Ջոննի Դեպպը պատրաստ է մարմնավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Saturday Night Live» հումորային շոուում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Variety»-ին:
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսը Էլեն Դեջեներեսի ծրագրում:
Դեպպն արդեն մարմնավորել է պետության նախագահին «Funny or Die» նախագծի կրկնօրինակման ֆիլմում: Դեջեներեսի խոսքով՝ դերասանը գերազանց է կատարել իր առջև դրված առաջադրանքը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա տեսել է Ալեք Բոլդուինի հայտնի կրկնօրինակումը Թրամփին, Դեպպը ասել է՝ ոչ, ինչը զարմացրել է հեռուստահաղորդավարուհուն:
«Սակայն ես տեսել եմ, թե ինչպես է Թրամփը կրինօրինակում Թրամփին, ինչն ապշեցնող է ինձ համար»,- կատակել է Դեպպը: