Միջպետական ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են
ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած
փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան-
Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի
պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի
28-ը։
Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել
քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ.
կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ.
միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ
կատարվել է 110 հազար քմ նորոգում։
Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման,
ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։
Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական
նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն