ԱԺ 4 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները
Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց խորհրդարանի 4 խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները:
ԱԺ 4 խմբակցությունները նիստեր են գումարել, որոնց ընթացքում ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ:
«Հանրապետական» խմբակցություն՝ ղեկավար Վահրամ Բաղդասարյան, քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Ելք» դաշինքի խմբակցություն՝ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ծառուկյան» դաշինքի խմբակցություն՝ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյան:
ՀՅԴ խմբակցություն՝ ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյան: