Իսրայելի մշակույթի նախարարը քննադատվել է Երուսաղեմի պատկերով զգեստի համար (լուսանկար)
Իսրայելի մշակույթի նախարար Միրի Ռեգեվը քննադատվել է Կաննի փառատոնի կարմիր գորգին արված Երուսաղեմի պատկերով լուսանկարի համար: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Հագուստի հեղինակը իսրայելցի դիզայներ Ավիադ Արիկ Հերմենն է:
Ինչպես հայտնում է Ռեգևը այս տարի նշվում է Երուսաղեմի միավորման 50 տարին, և այս պատմական օրը նշվում է նորաձևության միջոցով: Նախարարի խոսքերով այս հագուստը «մեր հավերժական մայրաքաղաքի» հարգանքի տուրքն է:
Սոցցանցերում հանդերձանքը քննադատության է արժանացել, նույնիսկ օգտատերերը ստեղծել են մեմեր և առաջարկել տարբերակներ, որը դեռ ոչ ոք չի կիրառել:
Իսրայելի կառավարության կողմանկիցները Ռեգևի հանդերձանքը «տարվա զգեստ» են համարել: