Ինչպիսի՞ն է «Apple»-ի նոր շտաբ-բնակարանը (տեսանյութ)
Լրագրող Լևին երկու ժամով էքսկուրսիա է կազմակերպել դեպի «Apple Park», որի ընթացքում հասցրել է շփվել ընկերության գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվի, ընկերության նախագահ Թիմ Քուկի և այլ մարդկանց հետ, ովքեր կապ ունեն նախագծի հետ: Այս մասին գրում է «Fresher.ru»-ն:
Լրագրողի խոսքով՝ նոր շտաբ-բնակարանը, կարելի է ասել, Սթիվ Ջոբսի ցանկությունն է: «Դրա հիմքում մահացող մարդու ցանկությունն է՝ ստեղծել ընկերության գլխավոր գրասենյակը, որը նա է հիմնել»,- գրում է Լևին:
«Apple»-ի նոր շտաբ-բնակարանն անվանում են «Մատանի»: Այն ունի 260 000 քառակուսի մետր տարածք: Շինություն, որտեղ տեղավորվում է 12 000 մարդ, կարելի է մտնել տարբեր մուտքերով, որոնց թիվը հասնում է 9-ի:
Ջոբսն այս գաղափարն ունեցել է դեռևս 2004 թվականին: