Թուրքիայի քրդերն արձագանքել են ՀՀ ԱԺ անդրանիկ նիստը Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին
Թուրքիայի քրդերը արձագանքել են երեկ Հայաստանում ԱԺ անդրանիկ նիստը ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին:
«Մեր պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ քրիստոնյա երկրում, երկրի խորհրդարանի բացումն ու գլխավոր նիստի նախագահությունը վստահվում է ազգությամբ քուրդ պատգամավորի, ով պատգամավոր է դարձել հատուկ ընթացակարգով» - ասված է Հաքքարիի «HDP»-ի տեղական կառույցի պաշտոնական հայտարարության մեջ:
«Առաջին անգամ է, որ ազգությամբ քուրդ նախագահողի մի կողմում նստած է երկրի ղեկավարը, մյուս կողմում կրոնական համայնքի ղեկավարը, իսկ նա նախագահում է խորհրդարանի նիստը», - ասել է Շըրնաքի «HDP» տեղական կառույցի ղեկավար Աբեեթ Աեքան:
«Թուրքիայում ապրում են մի քանի տասնյակ միլիոն քուրդ, սակայն մինչ օրս քրդերը պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարվում են ամեն օր և ամեն տեղ թուրքերի կողմից, սակայն Հայաստանում, որտեղ բնակվում են մի քանի հազար քուրդ, հայերը բարեկամաբար վստահում են խորհրդարանի անդրանիկ նիստի նախագահությունը ազգությամբ քրդի, ով պատգամավոր է դարձել նույնպես հայերի բարի կամքի շնորհիվ», - ասել է Մարդինի ինքնապաշտպանական ջոկատների համակարգող Էրքան Յըլդըրըմը:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: