Հրդեհ՝ «Google»-ի կոնֆերանսի ժամանակ. կան տուժածներ
«Google» ընկերության ծրագրավորողների կոնֆերանսի ժամանակ Կալիֆոռնիայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել են ծառայողական անձնակազմի երեք աշխատակիցներ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Houston Chronicle»-ին:
Միջոցառումը տեղի էր ունենում Մաունթին-Վյու քաղաքում: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շինության խոհանոցում, որտեղ անց էր կացվում կոնֆերանսը: Պատճառը խոհանոցային ջեռոցի հետ կապված խնդիրներն են եղել:
Հրդեհը հաջողվել է արագ մարել: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Մարտի 5-ին ԱՄՆ-ի Ուորվիք քաղաքում մասնավոր շենքի խոհանոցում էր հրդեհ բռնկվել, որն ավելի լուրջ հետևանքներ էր ունեցել, և մահացել էին մի կին և նրա չորս երեխաները: