Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
Այսօր՝ մայիսի 19-ին, 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստում ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Նշանակման մասին հայտնել է Հրայր Թովմասյանը, ով մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը: