Երևան, 29.Հունիս.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մառա Բաղդասարյանը դատապարտվեց ազատազրկման Հիմնավոր վերափոխումներ՝ Թուրքիայի հանրակրթակա... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հայտնի են ամենավտանգավոր գաջեթները Իշխանությունը չի կարողանում կազմակերպել «Սասն... Ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը հրում և գցում Ս... ՊՊԾ գնդի ժամացույցը. հիմա էլ ո՞վ է հիշում (լո... Թոփ-5 մեքենաները՝ լավագույն ձայնամեկուսացմամբ Անթերի լուզեր Րաֆֆի Հովհաննիսյանը Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները «OnePlus 5»-ը «iPhone 7 Plus»-ից արագ աշխատող... 31-ամա կին վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի... Քայլի Ջենների նոր ֆոտոշարքը հիշեցնում է Քրիս ... Արցախում չկա ագրեսիա, նրանք պետություն են կառ... Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին գտնվում է հղիութ... Կարող ա՞ էս ձեր համար բեռնատար ա. 12 համարի ե... «Jaguar»-ը ներկայացրել է իր նոր ամենաարագընթա... Ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի խելացի, քան մյուս... Հայաստանը ռազմական հզորությամբ 131 երկրների շ... Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոց... Խոշոր ավտովթար Հրազդան կիրճում՝ «Մոնտե Քրիստո... Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախ... Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ ... Պարզվել է «Լիա» գեղեցկության սրահում 2 անձի ս...

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստիպված է հայտնում Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին. Սամվել Ֆարմանյան

Այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ ստիպված հայտնում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրել է Ադրբեջանը:

«Սա ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ հայտարարությունը ողջունելի է:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Մինսկի խումբը մտածի հրադադարի շարունակական խախտման դեպքում Ադրբեջանի կողմից մարդկային կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման մասին»,- ասել է Ֆարմանյանը:

Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում  Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտնել էին մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման մեջ Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին:

Հայտարարությունում ասվում էր. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինուժը  հրթիռ է արձակել շփման գծում՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական կողմը պատասխանել է՝ կիրառելով տարբեր տրամաչափի զենքեր: Այս գործողությունները երկու կողմերի այս գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ տալիս:

Կան իրարամերժ զեկույցներ զոհերի և վիրավորների վերբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և  ԵԱՀԿ գրասենյակի անձնական ներկայացուցիչները շարունակում են տեղեկություններ ձեռք բերել և վերլուծություններ կատարել, առկա իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար»:

դիտվել է 686 անգամ
loading...
Մառա Բաղդասարյանը դատապարտվեց ազատազրկման Հիմնավոր վերափոխումներ՝ Թուրքիայի հանրակրթակա... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հայտնի են ամենավտանգավոր գաջեթները Իշխանությունը չի կարողանում կազմակերպել «Սասն... Ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը հրում և գցում Ս... ՊՊԾ գնդի ժամացույցը. հիմա էլ ո՞վ է հիշում (լո... Թոփ-5 մեքենաները՝ լավագույն ձայնամեկուսացմամբ Անթերի լուզեր Րաֆֆի Հովհաննիսյանը Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները «OnePlus 5»-ը «iPhone 7 Plus»-ից արագ աշխատող... 31-ամա կին վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի... Քայլի Ջենների նոր ֆոտոշարքը հիշեցնում է Քրիս ... Արցախում չկա ագրեսիա, նրանք պետություն են կառ... Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին գտնվում է հղիութ... Կարող ա՞ էս ձեր համար բեռնատար ա. 12 համարի ե... «Jaguar»-ը ներկայացրել է իր նոր ամենաարագընթա... Ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի խելացի, քան մյուս... Հայաստանը ռազմական հզորությամբ 131 երկրների շ... Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոց... Խոշոր ավտովթար Հրազդան կիրճում՝ «Մոնտե Քրիստո... Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախ... Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ ... Պարզվել է «Լիա» գեղեցկության սրահում 2 անձի ս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan